Գլխավոր Լուրեր Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը

1
0

Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հունվարի 16-ին Բաքվում կայացած հանդիպմանը, տեղեկատվություն են հրապարակել, թե «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

— Ինչպե՞ս է ներկայացվել այդ հայտարարությունը իրանական լրատվամիջոցներում:

— Ադրբեջանական լրատվամիջոցների նման մոտեցումը նորություն չէ, Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները դիմում են նման հնարքի՝ կամ ներկայացնում են ենթատեքստից կտրված ձևակերպումներ, կամ ամբողջովին խեղաթյուրում են այն:

Գրեթե նույն իրողությանը հանդիպեցինք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ ԻԻՀ ԱԳ նախարարին Արցախի վերաբերյալ վերագրել էին հայտարարություն, որը նա պարզապես չէր արել:

Անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ նշեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլ Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ անդրադարձ չկա իրանական պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: