Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Ադրբեջանցիները սիրում են Ազնավուրին, հայկական նուգա, հայ ռեժիսորի ֆիլմերը. Jamnews

Ադրբեջանցիները սիրում են Ազնավուրին, հայկական նուգա, հայ ռեժիսորի ֆիլմերը. Jamnews

Նոյեմբեր 14, 2017 11:12 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

tttkk

Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար դուրս է մղում ադրբեջանցիների կյանքից և խոսքից այն ամենը, ինչը որևէ կերպ կապված է Հայաստանի հետ. գրում է Կովկասի մասին Jamnews միջազգային պարբերականը:

«Հայկականը հիշատակելու պաշտոնական արգելքներ չկան, սակայն ադրբեջանցիները սկսել են զբաղվել ինքնագրաքննությամբ: Ոմանք` մղված հայրենասիրության զգացումից, մյուսները` պարզապես մեղքից հեռու մնալու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Պարբերականը նաև հարցում է անցկացրել Բաքվի  բնակիչների շրջանում և պարզել, թե արդյոք կա՞ որևէ հայկական բան, որը նրանք համակրում կամ հավանում են:

Հարցման ընթացքում բաքվեցիները խոստովանել են, որ սիրում են հայկական նուգա, Կարեն Շահնազարովի ֆիլմերը, «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցների երգերը, Շառլ Ազնավուրին և միջազգային համաժողովներում հայ աղջիկներին և երիտասարդներին:

scroll to top