Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ադրբեջանը այսուհետ էլ կշարունակի իր փող լվանալու քաղաքականությունը

Ադրբեջանը այսուհետ էլ կշարունակի իր փող լվանալու քաղաքականությունը

Սեպտեմբեր 12, 2017 16:32 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Որքան փող լվանում է Ադրբեջանը, երկու անգամ ավելի ծախսում է իր լոբբիստական գործունեության համար: Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Միացյալ Նահանգներում վերջին մի քանի տարիներին, համենայն դեպս, այն բացահայտումները, որը ես եմ կարողացել անել, մոտավորապես կազմել է 15-20 մլն: Դա այն գումարն է, որը մենք բացահայտ կարողացել ենք գտնել, որ Ադրբեջանի կոնկրետ կազմակերպությունից գնացել է Ամերիկայի կոնկրետ լոբբիստական կազմակերպություն: Բայց կան էլի միլիոններ և կազմակերպություններ, որոնց մասին մենք դեռ տեղեկատվություն չունենք, և այս ուղղությամբ շարունակում ենք աշխատել»,- նշեց միջազգայնագետը, հավելելով, որ ԱՄՆ-ն բացառիկ չէ, կան նաև այլ եվրոպական երկրներ:

Բանախոսը նաև ընդգծեց, որ  Ադրբեջանի` այլ երկրներին կաշառելու հանգամանքը բացառիկ երևույթ չէ Ադրբեջանի համար. «Նրանք որքան ծախսում են լվանալու վրա, այնքան ծախսում են այդ լվացքը, այսպես ասած, քողարկելու և իրենց դրական իմիջը ամբողջ աշխարհին ներկայացնելու համար: Այսօր Իլհամ Ալիևը, ինչպես նաև իր թուրք ավագ եղբայր Էրդողանը համաշխարհային քաղաքականության մեջ այնպիսի մարդիկ են, որոնց այսքան ժամանակ ոչ ոք չի կարողանում պատժել որևէ բանի համար»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով` այս բացահայտումից հետո էլ ոչինչ չի փոխվելու, որովհետև նման դեպքեր եղել են, և դրանից հետո ոչինչ չի փոխվել:

Ասուլիսին Սարգսյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը և նշեց, որ, ըստ էության, նման հանդիպումները որևէ արդյունք չեն տալիս. «Հոգևոր առաջնորդների հանդիպումը նորություն չէր, և սա իր արդյունքն ըստ էության չի տալիս, որովհետև այդուհանդերձ հանդիպումները տեղի են ունենում, բանակցություններ են տեղի ունենում, բայց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դրանից որևէ փոփոխության չի ենթարկվում»:

Մանրամասները` տեսանյութում:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top