Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանը Դավիթ Գարեջի վանքի տարածքում ռազմական բազա է կառուցել

    Ադրբեջանը Դավիթ Գարեջի վանքի տարածքում ռազմական բազա է կառուցել

    Ադրբեջանը Դավիթ Գարեջի վանքի տարածքում ռազմական բազա է կառուցել
    Հուլիս 23, 2019 15:17 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջիում տեղի ունեցած զարգացումներին:

    Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել, որը լի է զինվորականներով: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ին։

    Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից:

    Նրա խոսքով՝ վրացի սահմանապահները 10 անգամ պակաս են ադրբեջանցի սահմանապահներից:

    Շարժման առաջնորդն իր գրառման մեջ անդրադառնում է նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի նաև համալիրի ճակատագիրը:

    Ըստ նրա, դեռ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, որ Գարեջին Ադրբեջանի տարածքն է:

    Քացարավան իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար:


    Նման թեմաներ

    scroll to top