Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանը և Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

    Ադրբեջանը և Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

    Ադրբեջանը և Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
    Հունիս 13, 2019 12:14 Լուրեր, Միջազգային A+ / A-
    Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
    Նշվում է, որ Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում: Ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:
     Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով:

    Նման թեմաներ

    scroll to top