Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել․ ԵԱՀԿ ՄԽ

    Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել․ ԵԱՀԿ ՄԽ

    Մայիս 18, 2017 23:11 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    osce

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ, որը կարելի է համարել նախադեպային, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջին անգամ հասցեական արձագանքել է Ադրբեջանի գործողություններին։

    ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն` մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել (ղարաբաղա-ադրբեջանական) շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային. «Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում է և տագնապի առիթ»:

    Համանախագահները նաև նշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու նյութեր՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։

    «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք արձանագրվել են վերջին օրերին ու կոչ անում կողմերին անել հնարավորը՝ հակամարտության գոտում հետագա հնարավոր էսկալացիայից խուսափելու համար», – ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

    scroll to top