Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

    Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

    Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ
    Մայիս 11, 2019 16:35 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:
    Ինչպես  տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


    scroll to top