Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ադրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից

    Ադրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից

    Ադրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից
    Փետրվար 10, 2019 18:26 Իրավական, Լուրեր A+ / A-

    Ադրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից: Այս մասին Հայաստանից Ֆրանսիա ժամանած լրագրողների հետ զրույցում ասել է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի մասնաճյուղի ղեկավար Յոհան Բիրը:

    Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը, պատասխանելով «սեւ ցուցակի» եւ ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինին վերաբերող հարցին, նշել է, որ իրավիճակն աննորմալ է. «Մենք բազմիցս ելույթ ենք ունեցել դրա դեմ, կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «սեւ ցուցակի» պրակտիկայից: Լրագրողների կողմից հակամարտող տարածաշրջաններ այցելությունները չափազանց կարեւոր են իրադարձությունները լուսաբանելու համար»:

    Նա հիշեցրել է, որ այցելությունների համար թույլտվություն ստանալու ադրբեջանական կողմի պահանջը շատ բարդացնում է այդ գործընթացը, եւ դեռ պարզ չէ՝ լրագրողներին կթույլատրեն, թե ոչ: Բիրը պնդել է, որ այս կամ այն տարածք այցելելու արգելքը ինքնատիպ գրաքննություն է:

     


    Նման թեմաներ

    scroll to top