Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Ադրբեջանը սպառնացել է ԱՄՆ-ին Բակո Սահակյանի այցի կապակցությամբ

    Ադրբեջանը սպառնացել է ԱՄՆ-ին Բակո Սահակյանի այցի կապակցությամբ

    Ադրբեջանը սպառնացել է ԱՄՆ-ին Բակո Սահակյանի այցի կապակցությամբ
    Մարտ 12, 2018 17:59 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել. այս մասին հաղորդել է Trend գործակալությունը:

    Բողոքը կապված է Արցախի նախագահ Բակո Սահակյանի` Վաշինգտոն կատարելիք այցի եւ Կոնգրեսում նրա հանդիպումների հետ:

    Բաքուն կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին խստիվ պահպանել միջազգային նորմերը եւ թույլ չտալ սեփական տարածքում որեւէ գործողություն, որը կվնասի Ադրբեջանի ինքնիշխանությանը:

    «ԱՄՆ նման քայլը վնասում է բանակցային գործընթացին, նպաստում տարածաշրջանում լարվածության բարձրացմանը եւ հարվածում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու ջանքերին: Ադրբեջանը այսպիսի գործելաոճի դեպքում ստիպված է լինելու պահպանել համարժեք պատասխանի սկզբունքը»,- ասել է Հաջիեւը:

    Նման թեմաներ

    scroll to top