Գլխավոր Լուրեր Ադրբեջանը Վրաստանից բացատրություն է պահանջում

Ադրբեջանը Վրաստանից բացատրություն է պահանջում

10
0

Բաքուն հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեից բացատրություն է պահանջել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:

«Թրենդ» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, գրում է, որ հուլիսի 14-ին Վրաստանից մի խումբ քաղաքացիներ խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և վիրավորել սահմանապահներին, որոնք իրենց պարտականություններն էին կատարում Ադրբեջանի տարածքում: Դեպքի հետ կապված Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվում, որ Դավիթ Գարեջիում լարված իրավիճակ է: Ավելի ուշ, ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ համալիրի տարածքում խաղաղ վիճակ է:

Հատկանշական է, որ Դավիթ Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին էլ հայտարարել էր, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։