Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Բլոգ » Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն ավելի է մեծացնում Արցախի համբավը. Լապշին

    Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն ավելի է մեծացնում Արցախի համբավը. Լապշին

    Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն ավելի է մեծացնում Արցախի համբավը. Լապշին
    Փետրվար 13, 2018 11:37 Բլոգ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Բլոգեր Ալեքսանդր Լապշինը վստահ է, որ Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն ավելի է մեծացնում Արցախի համբավը։

    Ադրբեջանի ցանկացած արձագանքը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի և նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովի «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

    «Ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո այն դիտել է մոտ 100 հազար մարդ: Կարծում եմ` Ադրբեջանի` անհայտ բլոգերների նկատմամբ չափից ավելի ուշադրությունը դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին, եւ պրոցեսը գործի դրվեց: Նրանք դեռ չեն հասկանում, որ մեր մասին յուրաքանչյուր նման հրապարակում իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք»,- գրել է Լապշինը։

    Նման թեմաներ

    scroll to top