Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանի ընդդիմադիրները Թբիլիսիում համագումար կանցկացնեն

    Ադրբեջանի ընդդիմադիրները Թբիլիսիում համագումար կանցկացնեն

    Ադրբեջանի ընդդիմադիրները Թբիլիսիում համագումար կանցկացնեն
    Հունվար 12, 2018 15:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ադրբեջնի ընդդիադիր «Հանրապետական այլընտրանք» շարժումը հունվարին պատրաստվում է համագումար անցկացնել Թբիլիսիում: Այս մասին գրում է ռուսական Взгляд պարբերականը՝ տեղեկացնելով, որ համագումարին մասնակցելու է 100 պատվիրակ:

    Թերթը նաև գրում է․ «Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը այս օրերին փորձում է տեղում ստուգել տեղեկատվությունը»։

    Ռուսական լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»-ը գլխավորում է 2017թ․ 7 տարով ազատազրկված Իլգար Մամեդովը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակում է Ադրբեջանից պահանջել ազատ արձակել նրան», -փոխանցում է Взгляд-ը։

    Հղվելով Բաքվում սեփական աղբյուրների վրա, պարբերականը գրում է նաև, որ տեղեկատվության տարածումն Ադրբեջանի կողմից ազդանշան է պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի չթույլատրի համագումարի անցկացումը:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top