Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Բլոգ » Ադրբեջանի հերթական կեղծ տեղեկությունը Լևոն Մնացականյանի մասին

    Ադրբեջանի հերթական կեղծ տեղեկությունը Լևոն Մնացականյանի մասին

    Հոկտեմբեր 10, 2017 21:53 Բլոգ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    75CF303A-3C10-4A3E-8048-964A829FD610_w1023_r1_s

     

    Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Մարտի դաշտում գեներալ Մնացականյանի կողմից արժանի հարվածներ ստանալուց հետո ամեն անգամ Ադրբեջանը նոր ապատեղեկատվություն է տարածում Արցախի պաշտպանության նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մասին:

    Սակայն ամեն անգամ նույն հորինած տեղեկությանը նույնիսկ սեփական լսարանը չի հավատում: Ադրբեջանական մամուլը կրկին տարածում է տեղեկություն , որ Լևոն Մնացականյանը առաջնագծում վիրավորվել է և դրա պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Որպես աղբյուր նշվում է հայկական լրատվականները, որոնք գրել էին , որ Մնացականյանը եկել է Էրեբունի հիվանդանոց ստուգվելու:

    Ադրբեջանցիները նախկինում ևս տարածել են նման բովանդակության կեղծ տեղեկություններ, սակայն այն ժամանակ բոլոր այդ տեղեկությունները հերքվել են անմիջապես նախարարի կողմից: Այս անգամ ևս ադրբեջանական կողմը ոչ պաշտոնական տեղեկությունը փորձում է ծառայեցնել իրեն և կապում է հին նյութերի հետ:

    Թող ադրբեջանցիների միակ հաջողությունը նման կեղծ հոդվածներ հորինելը լինի, քանի որ մարտի դաշտում իրենց երազանքը երբեք չեն կարող իրականացնել:

    Նման թեմաներ

    scroll to top