Գլխավոր Լուրեր Ադրբեջանի հետ օպերատիվ կապը բավական կայուն գործում է

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը բավական կայուն գործում է

1
0

Մեր հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։

«Հանդիպման մասին համաձայնեցված ժամին կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը։

Հարցին արդյոք վարչապետի հայտարարած օպերատիվ կապը Ադրբեջանի հետ գործո՞ւմ է, նախարարն արձագանքեց, որ կապը գործում է և բավական կայուն է։