Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Արցախ » Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

    Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

    Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ
    Մայիս 10, 2018 15:50 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին իրենց քաղաքացիներին։

    Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

    «Առաջինը՝ ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա։ Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են։ Բացի այդ, տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,–նշել է նա։

    Այս համատեքստում նա հիշեցրել է Կոսովոյի օրինակը, որի անկախության ձեռքբերման հիմնավորումը արտացոլվել են բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հետազոտություններում ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ այլն։ «Նույնը նաեւ տարածվում է Ղարաբաղի վրա, եւ այստեղ գործում են այդ նույն սկզբունքները».–նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միջազգային օրենսդրությունը, առաջին հերթին, պաշտպանում է մարդու իրավունքները, այլ ոչ թե տարածքներինը։

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top