Գլխավոր Լուրեր Ադրբեջանի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է. Դավիթ Բաբայան

2
0

Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները նորություն չեն, այդ երկիրը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության պատասխանատու Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի ԱԳՆ-ից և փորձագիտական հանրությունից եկող վերջին մեսիջներին:

«Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները մեր՝ հայոց պետականության նկատմամբ, այդ երկիրը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Մենք ժամանակին ողջունել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որ պետք է նվազեցվեն խախտումները առաջնագծում, և կարելի է փաստել, որ նվազել են, բայց դա վերևի մասն է: Բայց կարող ենք նաև փաստել, որ Ադրբեջանը չի վերանայել իր դիրքորոշումները, և Արդբեջանի նպատակը մեր պետականության ոչնչացումն է»,- ասաց Դավիթ Բաբայանը, նշելով, որ նրանց զորավարժությունները գնալով շատանում են, իսկ միասնական զորավարժություններն անգամ անունններ ունեն՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»:

Դավիթ Բաբայանը նշեց, որ մենք պետք է լինենք միասնական, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն և ուժեղացնենք մեր բանակը: