Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Արցախ » Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրաման է արձակել պատրաստ լինել ակտիվ մարտերի

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրաման է արձակել պատրաստ լինել ակտիվ մարտերի

Ապրիլ 21, 2017 14:38 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

zakir_kollegiya

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրաման է արձակել զինված ուժերի միավորումների հրամանատարներին պատրաստ լինել ակտիվ մարտերի ԼՂ հակամարտության գոտում. այս մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Խոսելով մերձճակատային գոտում ներկայիս իրավիճակի մասին, Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել առաջնագծում գտնվող հրամանատարներին՝ միշտ պատրաստ լինել առավել ակտիվ մարտերի, ոչ մի րոպե շնչելու ժամանակ չտալ հակառակորդին, մշտական վերահսկողության տակ պահել վերջինիս գործունեությունը, նախօրոք և վճռականորեն կանխել թշնամու ցանկացած գործողություն՝ տալով առավել լուրջ կորուստներներ»,- ասվում է երկրի նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Նշենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացվում: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 30 հազար զինծառայող:

122488199673267500288781848048447njpg
scroll to top