Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » Ադրբեջանի ու Թուրքիայի պետական հաստատությունների պաշտոնական կայքերը հաքերների թիրախում են

    Ադրբեջանի ու Թուրքիայի պետական հաստատությունների պաշտոնական կայքերը հաքերների թիրախում են

    Ադրբեջանի ու Թուրքիայի պետական հաստատությունների պաշտոնական կայքերը հաքերների թիրախում են
    Հոկտեմբեր 11, 2018 21:26 Լուրեր, Միջազգային A+ / A-

    2017թ. ստեղծված և Սաուդյան Արաբիայի, ու Իրաքի պետական հաստատությունների պաշտոնական կայքերի վրա հաքերային հարձակում գործած «Muddy Wate» անվամբ ցանցահենների թիմը սպառնացել է նաև Թուրքիային և Ադրբեջանին։

    «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության աշխատակիցների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թիմը նախապատրաստում է նոր հարձակումներ իրականացնել ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Հորդանանի, Պակիստանի Աղֆանստանի, Բահրեյնի, Ավստրիայի մի շարք այլ երկրների պետական կառույցների (ռազմական, կրթական) պաշտոնական կայքերի վրա։ Հաքերային խումբն արդեն հասցրել է հարձակման փորձ իրականացնել Թուրքիայի ոստիկանության, ներքին գործերի նախարարության կայքերի վրա։

    Առայժմ հայտնի չէ, թե ում է ծառայում հաքերային խումբը, սակայն պարզվել է, որ նրանց իրականացրած հարձակումները քաղաքական ենթատեքստ ունեն։

    «Կասպերսկի Լաբորատորիայի» անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցներից մեկը պարզաբանել է.

    «Անցյալ տարի խումբը շատ հարձակումներ է գործել և մենք նկատում ենք, որ նրանց տեխնիկական հնարավորությունները զարգանում են։ Խումբը  ունի լավ զարգացած թիմ, որը կարողանում է չեզոքացնել ժամանակակից անվտանգության միջոցները։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մոտ ժամանակներս սպառնալիքը կարող է հասնել մեծ չափերի։  Մենք շարունակում ենք  մեր դիտարկումները, որոնք նպատակ ունեն հասկանալ նրանց ռազմավարությունը և արձանագրել նրանց հնարավոր սխալները»։

     

    Աղբյուր`   ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top