Գլխավոր Լուրեր Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է իր իսկ քաղաքը (լուսանկար)

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է իր իսկ քաղաքը (լուսանկար)

10
0

Ադրբեջանական «Ազադլըխ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հրթիռակոծել է Գյանջան (Գանձակը):

«Գյանջայի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել: Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գյանջա քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը:

64572122_2195573487158042_3635765484797820928_n

 

Տան խոցված առաստաղը