Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Uncategorized @hy » Ադրբեջանն ընտրում է նախագահ

    Ադրբեջանն ընտրում է նախագահ

    Ադրբեջանն ընտրում է նախագահ
    Ապրիլ 11, 2018 13:02 Uncategorized, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Այսօր  Ադրբեջանում անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: Նախագաի  ընտրություններում առաջադրվել են ութ թեկնածու, որոնցից վեցին առաջադրել են քաղաքական ուժեր, մեկն ինքնառաջադրված  է, մյուսին առաջադրել  է  նախաձեռնող խումբը:

    Թեև  թեկնածուների  առատությանը, սակայն ակնայտ  է, որ  իշխող «Ենի Ազրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը բացարաձակ  ֆավորիտ  է, որի հաղթանակը կասկած չի հարուցում:

    Իլհամ Ալիևը նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին):  Ադրբեջանում 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական վերջին փոփոխություններն Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել:

    Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ,  սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

    Նման թեմաներ

    scroll to top