Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան. Արա Բաբլոյան

Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան. Արա Բաբլոյան

Հուլիս 17, 2017 22:37 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

24458f6af7266a8bdb3477e6477b0

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ում գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պետական այցով գտնվում է ՌԴ-ում:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին աջակցության և ԵԱՀԿ Մինսկի խմբում այն մոտեցման համար, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն: Մենք գտնում ենք, որ այլընտրանքներ չկան: Եվ մենք պետք է հարցը լուծենք բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով, քննարկման ճանապարհով, այն մոտեցումների ճանապարհով, որոնք վայել են քաղաքակիրթ պետություններին»,- ասել է Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հուլիսի 4-ին Արցախի նկատմամբ կրկին իրականացվել է սադրանք: Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ ռմբակոծությունից տուժում է խաղաղ բնակչությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top