Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանն ու Թուրքիան երկկողմ առևտուրը կիրականացնեն ազգային արժույթով

    Ադրբեջանն ու Թուրքիան երկկողմ առևտուրը կիրականացնեն ազգային արժույթով

    Ադրբեջանն ու Թուրքիան երկկողմ առևտուրը կիրականացնեն ազգային արժույթով
    Սեպտեմբեր 14, 2018 9:30 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

    Թուրքիայում ադրբեջանի դեսպանը օրերս հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ:

    Մյուս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր դաշնակիցներին հրաժարվել ամերիկյան դոլարից և փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:

    Պարզից էլ պարզ է, որ այսպիսի  քայլերով Անկարան փորձում է ամրապնդել թուրքական լիրան, որը երկրորդ ամիսն է՝ սրընթաց արժեզրկվում է Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներիպատճառով:

    Նշենք, որ Վաշինգտոնը օգոստոսից սահմանափակումներ է մտցրել Անկարայի դեմ և սպառնում է առաջիկայում դրանք էլ ավելի խստացնել, եթե Էրդողանի վարչակազմը ազատ չարձակի ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրասոնին:

    Նման թեմաներ

    scroll to top