Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա

    Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա

    Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա
    Օգոստոս 16, 2019 12:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

    ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ (դասալքություն) հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

    Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2019 թվական օգոստոսի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

    Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 2019 թվականի հուլիսի 24-ին Ա. Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում:
    Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:
    Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


    Նման թեմաներ

    scroll to top