// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է. Amnesty International

    «Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է. Amnesty International

    «Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է. Amnesty International
    Հունվար 11, 2019 11:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը. «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս»: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:

    Վաշինգտոնի ազգային մամուլի ակումբում կայացած քննարկումը նվիրված էր Ադրբեջանում ձերբակալված լրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին, ով այս շաբաթ հացադուլ է հայտարարել: Հուսեյնովին ձերբակալել էին երկու տարի առաջ, 2017-ի հունվարին, այն բանից հետո, երբ երիտասարդ լրագրողը համացանցում տեղադրել էր Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պետպաշտոնյաների շքեղ տների լուսանկարներ: Լրագրողի եղբայր, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը միջոցառման ընթացքում կոչ արեց միջազգային կառույցներին ավելի ակտիվ աջակցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության զարգացմանը: Նրա խոսքով, երկրի իշխանությունները չեն հարգում ոչ միայն միջազգային այլեւ սեփական օրենքները եւ դատաիրավական համակարգը ծառայեցնում են սեփական շահերին. «Նրանք օգտագործում են այդ կառույցը ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ սեփական թշնամիներին պատժելու նպատակով»:

    «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Դանիել Բալսոնը խոսեց նաեւ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության խաղաղ փոխանցումը տպավորիչ էր:

    «Մենք այս դիտարկում ենք որպես երկրի քաղաքացիական հասարակության լուրջ առաջընթաց»,– նշում է Բալսոնը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մնում են դեռեւս մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են իրավապաշտպաններին: Դրանց թվում է քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը, երբ մարդկանց մինչ դատն ազատազրկելու ավանդույթը մնում է: Մեկ այլ խնդիր, որը միավորում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների անբավարար ապահովումն է:


    Նման թեմաներ

    scroll to top
    //