Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժությունը (տեսանյութ)

    Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժությունը (տեսանյութ)

    Հունիս 19, 2017 11:56 Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    telim

    Ադրբեջանում մեկնարկել են շուրջ 23 հազար զինվորականի մասնակցությամբ մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններ. haqqin.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

    «Հունիսի 19-ին մեկնարկել են «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքները: Զորավարժությանը մասնակցում է մինչև 23 հազար զինծառայող»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

    Զորավարժությանը նաև ներգրաված են շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժությունը պլանային բնույթ ունի:

    scroll to top