Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Ադրբեջանում ներքաղաքական վերադասավորումներ են

    Ադրբեջանում ներքաղաքական վերադասավորումներ են

    Ադրբեջանում ներքաղաքական վերադասավորումներ են
    Հունվար 13, 2018 15:42 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Lրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ  Տաթեւիկ Հայրապետյանն այսօր  ասաց, որ վերջերս Ադրբեջանում փոխվեց հարկերի նախարարը: «Ադրբեջանում նախիջեւանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը, մասնավորապես այդ կլանի ամենահզոր ներկայացուցիչներից է Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն է զբաղեցնում»,-ասաց ադրբեջանագետը:

    Նրա խոսքով՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ ներքաղաքական վերադասավորումներ են:

    Խոսելով  Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների մասին՝ ադրբեջանագետն ասաց, որ   հանդիպումների ինտենսիվությունը շատ կարեւոր է. « Իրական բանակցային գործընթացի թեեւ չկա, բայց կանխվում են պատերազմական գործողությունները»:

     

    Նման թեմաներ

    scroll to top