Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանում ՌԴ քաղաքացի է կորել

    Ադրբեջանում ՌԴ քաղաքացի է կորել

    Ադրբեջանում ՌԴ քաղաքացի է կորել
    Հունվար 13, 2018 13:27 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով երիտասարդի ծանոթներին ու ինստիտուտում իր աղբյուրներին:

    Ըստ տեղեկությունների՝ Չուլկովը Գյանջա է մեկնել հունվարի 3-ին և իջևանել քաղաքի մասնավոր  հյուրանոցներից մեկում։

    Հունվարի 5-ին երիտասարդը գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լճի ճանապարհին զորամաս կա, որտեղ էլ հավանաբար մտել է երիտասարդը։ Որոշ ժամանակ անց հյուրանոց են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել համարը և տարել նրա իրերը։ Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են հյուրանոցի տիրոջը, որ ազատ են արձակել ՌԴ քաղաքացուն, սակայն վերջինս այդպես էլ չի վերադարձել, համացանց չի մտել, հեռախոսազանգերին չի պատասխանել։

    Չուլկովին այժմ որոնում են իր գործընկերներն ու հարազատները։

    Նման թեմաներ

    scroll to top