Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանում սովորության համաձայն փաստերը խեղաթյուրում են. ՊՆ

    Ադրբեջանում սովորության համաձայն փաստերը խեղաթյուրում են. ՊՆ

    Ադրբեջանում սովորության համաձայն փաստերը խեղաթյուրում են. ՊՆ
    Նոյեմբեր 9, 2018 14:48 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել: Այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով www.bellingcat.com-ի հրապարակման ադրբեջանական մեկնությունը: Ադրբեջանում սա ընկալել են որպես «Նախիջեւանում նոր բարձունքների ազատագրման արձանագրում»:

    «Ես նման հայտարարությունները հերքում եմ՝ ինչպես իմ անունից, այնպես էլ հոդվածի հեղինակ Մասիս Ինգիլիսյանի անունից: Մասիսը ոչ մի նման բան չի ասել եւ չի գրել: Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող «չի ազատագրել»: Այո, ադրբեջանական կողմը առաջ է եկել, բայց բացառապես չեզոք տարածքի իր հատվածում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

    Աղբյուրը՝ news.am

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top