Գլխավոր Լուրեր Ադրիանո Չելենտանոն դարձավ 81 տարեկան (լուսանկարներ)

Ադրիանո Չելենտանոն դարձավ 81 տարեկան (լուսանկարներ)

17
0

Աշխարհահռչակ Իտալացի երգիչ, դերասան Ադրիանո Չելենտանոն այսօր դարձավ 81 տարեկան:

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro(հայ․՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը:

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։

Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։

Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան:

???????????????????????????????????????????????????????????????????????

Adriano-Celentano-4 Adriano-Celentano-5 Adriano-Celentano-6 Adriano-Celentano-7 Adriano-Celentano-8 Adriano-Celentano-9 Adriano-Celentano-10 Adriano-Celentano-11 Adriano-Celentano-12 Adriano-Celentano-13 Adriano-Celentano-16