Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան

    Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան

    Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան
    Մարտ 13, 2019 20:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն:

    Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը:


    Նման թեմաներ

    scroll to top