Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱԳ նախարարը՝ Արցախի իր գործընկերոջ հայտարարության մասին

    ԱԳ նախարարը՝ Արցախի իր գործընկերոջ հայտարարության մասին

    ԱԳ նախարարը՝ Արցախի իր գործընկերոջ հայտարարության մասին
    Մարտ 15, 2019 16:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց  Արցախի  հակամարտության մասին: Ինչպե՞ս է  մեկնաբանում Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝  «հակամարտության կարգավորման սկզբունքները հնացած են» արտահայտությունը:  «Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Մենք Արցախի իշխանությունների հետ  աշխատում ենք»,- պատասխանեց  Զոհրաբ Մնացականյանը:

    Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ «Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցության Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»,- ասաց  կառավարության անդամը:

     


    Նման թեմաներ

    scroll to top