Գլխավոր Լուրեր «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տեխտրանսպորտային պարկի աշխատակիցների գործադուլը շարունակվում է

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տեխտրանսպորտային պարկի աշխատակիցների գործադուլը շարունակվում է

3
0

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները արդեն տասն օր է ինչ գործադուլ են անում՝ կոմբինատի ղեկավարությունից պահանջելով վճարել վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման, գիշերային ժամերին աշխատելու համար աշխատանքային օրենսգրքով նախատեսվված հավելավճարները։ Աշխատակիցների հետ հանդիպել էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սակայն հանդիպումները շոշափելի արդյունք չէին տվել․ աշխատակիցները պնդում են, որ իրենց պահանջներն արդարացի են և օրինական, իսկ կոմբինատի ղեկավարությունը պարտավոր է դրանք բավարարել։

Տեխտրանսպորտային պարկի աշխատակիցների գործադուլին ավելի ուշ միացել էին նաև կոմբինատի մյուս արտադրամասերի աշխատակիցները:
Նշենք, որ «գործատուների հաշվարկով» Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեկ օրվա չաշխատելու ընդհանուր վնասը կազմում է 100 հազար դոլար։