Ուրբաթ , 21 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աղանդավորը վատ բան չէ. ավագանու անդամը՝ իր գործընկերոջը

    Աղանդավորը վատ բան չէ. ավագանու անդամը՝ իր գործընկերոջը

    Աղանդավորը վատ բան չէ. ավագանու անդամը՝ իր գործընկերոջը
    Մայիս 22, 2019 12:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու փողոցները ու Մեսրոպ Մաշտոցի պողոտան անվանափոխելու  հարցն է քննարկվում  ավագանու նիստում: Առաջարկը ներկայացրել է «Լույս»  խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

    «Իմ քայլը» խմբակցության  անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց՝ ֆինանսական միջոցներ անհրաժե՞շտ են անվանափոխության համար, ինչքա՞ն գումար է ծախսվելու, օրինակ՝ այդ փողոցների նոր ցուցանակներ տեղադրելու համար: Թեհմինա Վարդանյանն ասաց՝ ֆինանսական միջոցները չի հաշվարկել: «Կդիմեմ եկեղեցուն օգնության համար»՝ ասաց ավագանու անդամը:

    Ինչ վերաբերում է անձնագրային, կադաստրային  տվյալների փոփոխությանը, առաջարկի հեղինակի խոսքով՝ դիմումներն ուղարկվում են բոլոր մարմիններ, որտեղ փոփոխություն է լինում, բնակիչների համար խնդիր չի առաջանում: «Իսկ եթե առաջանա, քաղաքապետարանը տեղեկություն է տրամադրում»,- մանրամասնեց Վարդանյանը:

    «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամի՝ Դավիթ Խաչատրյանի կարծիքով՝ կարծես խտրական վերաբերմունք է տեսնում այլ մեծերի  հանդեպ, եթե մնացածների անուններից առաջ «սուրբ» անունը չենք ավելացնելու: «Առաջարկում եմ հանել այս հարցն օրակարգից, «գույքագրել» սրբերին, նոր բերել»,- առաջարկեց ավագանու անդամը:

    Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նախագիծը հետ չի կանչելու, խտրական մոտեցում չկա, քանի որ նրանք պատմական անձինք են:

    «Լույս»  խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ հարցրեց Դավիթ Խաչատրյանին՝ ինչո՞ւ չէր խոսում, երբ Եվրոպայի հրապարակն էին անվանափոխում, երբ Լեմկինն էին անվանափոխում:

    Քաղաքապետը հորդորեց հարցեր ուղղել, ոչ թե ելույթ ունենալ, քանի որ  հարցերի փուլն է հիմա:

    «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ՝ Լեւոն Զաքարյանն էլ հարցրեց՝ հանրային քննարկում եղե՞լ է: «Կարծես իրարամերժ կարծիքներ կան»՝ ասաց ավագանու անդամը:

    Թեհմինա Վարդանյանն ասաց՝ ցավոք սրտի,  ապրիլի մեկին է ներկայացրել փողոցները անվանափոխելու առաջարկը, սակայն ոմանք դա համարեցին ապրիլի մեկի՝ երգիծանքի միջազգային օրվա կատակ, իսկ ոմանք էլ քննադատեցին, թե այլ խնդիր չկա՞ քաղաքում: «Անելիքները շատ են, սակայն չի նշանակում, որ ես այլ անելիք չունեմ, կամ քաղաքում այլ խնդիր չկա: Դրական արձագանքներ եւս ստացել եմ»,- պատասխանեց ավագանու անդամը:

    Լեւոն Զաքարյանն էլ հիշեցրեց՝ Եվրոպայի հրապարակն ու Լեմկինի փողոցը ԱԳՆ-ի առաջարկն է եղել, ոչ թե «Իմ քայլը» խմբակցության:

    «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ հիշեցրեց Թեհմինա Վարդանյանին՝ նա աղանդավոր էր համարել այն մարդկանց, որոնք  դեմ են այս առաջարկին: «Դուք խեղաթյուրում եք»,- հակադարձեց Թեհմինա Վարդանյանը:

    Քաղաքապետը հորդորեց երկխոսության չվերածել: Թեհմինա Վարդանյանն էլ ասաց՝ եթե Իզաբելլա Աբգարյանն աղանդը վատ բան է համարում, ապա ինքը աղանդավորը վատ բան չի համարում: «Յուրաքանչյուր ոք ունի իր կրոնական հայացքները: Կարող են լինել աղանդավոր, կարող են լինել աթեիստ»,- ասաց  «Լույս»  խմբակցության անդամը:


    Նման թեմաներ

    scroll to top