Գլխավոր Լուրեր Աղբահանության համայնքային հիմնարկ կստեղծվի

Աղբահանության համայնքային հիմնարկ կստեղծվի

12
0

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը տեղեկացնում է, որ Երևանի ավագանին այսօր 47 կողմ ձայնով ընդունեց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ ստեղծելու նախագիծը:

Հիշեցնենք՝  Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր՝ սա պարտադրված լուծում է աղբահանության ճգնաժամից դուրս գալու համար, քանի որ աղբահանության պատասխանատու «Սանիթեք»  ընկերությունը պատշաճ չի կատարում իր պարտականությունը:  Քաղաքապետարանը 13 մլն դրամով տուգանել է «Սանիթեք»-ին: