Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Աղետի գոտի. որքանով է վերականգնված մարդկանց հավատը վաղվա օրվա նկատմամբ

    Աղետի գոտի. որքանով է վերականգնված մարդկանց հավատը վաղվա օրվա նկատմամբ

    Աղետի գոտի. որքանով է վերականգնված մարդկանց հավատը վաղվա օրվա նկատմամբ
    Դեկտեմբեր 7, 2018 13:10 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու կառավարության անդամները ծաղկեպսակ խոնարհեցին, որից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ մատուցեց 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։

    Երևան Տոնավաճառ

    Արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում նշեց, որ աղետից անցել է 30 տարի, բայց աղետի գոտին դեռ վերականգնված չէ:

    «Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների, մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումը տնտեսական այն ողջ հզորության, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում»,- նշեց Փաշինյանը:

    Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն են. «Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէր, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էր մարդկանց հույսը, մարդկանց վստահությունը և լավատեսությունը: Եվ երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը՝ սեփական ուժերի նկատմամբ»:


    Նման թեմաներ

    scroll to top