Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Իրավական » Աղջիկը դանակով հարվածել է ընկերոջը. ոստիկանություն

    Աղջիկը դանակով հարվածել է ընկերոջը. ոստիկանություն

    Աղջիկը դանակով հարվածել է ընկերոջը. ոստիկանություն
    Հունիս 24, 2019 18:18 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
    Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
    Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Մաշտոցի ոստիկանները հունիսի 21-ին Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա և նրան ներկայացրել քննչական բաժին:
    Աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք, որ շենքի առաջին հարկում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել ընկերոջը:
    Կատարվում է նախաքննություն:

     


    Նման թեմաներ

    scroll to top