Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    25°
    Home » Արցախ » ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին

    ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին

    ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին
    Ապրիլ 10, 2018 21:06 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ապրիլի  10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից  The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական  պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

    Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին  The HALO Trust–ի գրասենյակ այցելության և Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։

    Մասիս Մայիլյանը հաստատել է  Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust–ի գործունեությանը։

    Նման թեմաներ

    scroll to top