Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Արցախ » ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՊԲ զինվորի սպանության մասին

    ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՊԲ զինվորի սպանության մասին

    ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՊԲ զինվորի սպանության մասին
    Հունիս 11, 2018 12:29 Արցախ, Լուրեր A+ / A-

    Հունիսի 10-ի երեկոյան Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

    «Երեկ երեկոյան Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին եւ ծառայակիցներին։

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։

    Տվյալ միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է 1994-1995 թթ․ զինադադարի հաստատման եւ ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017 թթ․ գագաթնաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։

    Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձեւավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։

    Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»:

    Նման թեմաներ

    scroll to top