Գլխավոր Լուրեր ԱՀ պատվիրակությանը ընդունել է Հարավային Օսիայի նախագահը

ԱՀ պատվիրակությանը ընդունել է Հարավային Օսիայի նախագահը

1
0

Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՕՀ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրարշավը հանրապետությունում անցնի հանգիստ մթնոլորտում, և մարդկանց հնարավորություն տրվի քվեարկել  իրենց ընտրությանն արժանի քաղաքական ուժին:

Նախագահը նաև անդրադարձել է վերջերս Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության բացման արարողության շրջանակում իր՝ Արցախ կատարած այցին:

Արցախի պատվիրակության անդամները բարձր են գնահատել  ընտրատեղամասերում բնակչության դրական տրամադրվածությունը և կարևորել խորհրդանշական այդ օրը եղբայրական ժողովրդի կողքին գտնվելու հանգամանքը:

Երեկոյան Արցախի պատվիրակությունը նախագահ Բիբիլովի հետ դիտել է Արցախում անցկացվող՝ ConiFA-2019 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Արևմտյան Հայաստան – Հարավային Օսիա խաղը: