Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ահա այսպիսի լավատեսական սպասումներ և մտքեր

    Ահա այսպիսի լավատեսական սպասումներ և մտքեր

    Ահա այսպիսի լավատեսական սպասումներ և մտքեր
    Հունիս 12, 2019 11:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

    «Չնայած ընտրական ցիկլի ավարտին դեռ 6 հանդիպում կա, բայց հավաքականի 2 անընդմեջ հաղթանակներն ու 3-րդ տեղում գտնվելը, կարծես, Եվրո 2012-ի ցիկլի շունչը հետ բերած լինի, որը Իտուրալդե Գոնսալեսի թեթև ձեռքով թաղվեց Դուբլինում` Իռլանդիայի դեմ չմոռացվող մղձավանջով:

    Հավաքականի խաղում առկա խնդիրներն ու իմ մշտական լավատեսությունը մի կողմ, իսկապես էլ շանսեր կան: Տեսեք, ոգևորության էս բագաժով սեպտեմբերին տանը պատմական ոչ ոքի ենք խաղում Իտալիայի դեմ կամ անգամ պարտվում, հետո տանը, իսկական ճակատամարտ տալով, հաղթում ենք Բոսնիային, այնուհետև` հոկտեմբերին դրսում հաղթում ենք Լիխտենշտեյնին, ապա չենք պարտվում դրսում Ֆինլանդիային, հետո նոյեմբերին տանը հաղթում ենք խմբից դուրս գալու շանսերը լրիվ կորցրած ու չմոտիվացված Հունաստանին, ապա դրսում` ցիկլի վերջին խաղում` Հռոմում չենք պարտվում կամ հաղթում ենք խմբում արդեն առաջին տեղն ապահոված ու չմոտիվացված Իտալիայի հավաքականին և վաստակելով 17-19 միավոր, ընտրական խմբում գրավելով 2-րդ տեղը, առաջին անգամ հայտնվում ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչում` անմոռաց զգացողություններ պարգևելով հայ ժողովրդին: Ահա այսպիսի լավատեսական սպասումներ և մտքեր»:


    Նման թեմաներ

    scroll to top