Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ահաբեկչություն խոսքի միջոցով. ՀՀԿ եռյակը փամփուշտ է պետականության դեմ

    Ահաբեկչություն խոսքի միջոցով. ՀՀԿ եռյակը փամփուշտ է պետականության դեմ

    Ահաբեկչություն խոսքի միջոցով. ՀՀԿ եռյակը փամփուշտ է պետականության դեմ
    Նոյեմբեր 30, 2018 15:49 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները առիթ են դարձել վերստին բացելու Արցախի հարցը: Սա ինչ-որ առումով բնական է, քանի որ այն միշտ եղել է Հայաստանի իշխանության, ավելին՝ իշխանության գալու և այն պահելու հիմնական լոկոմոտիվը:

    Երևան Տոնավաճառ

    Արցախի հարցի շահարկումը բնական է, երբ նայում ենք երրորդ հանրապետության պատմությունը:  Հայաստանում տեղի ունեցած  քաղաքական բոլոր գործընթացները, բացառությամբ թավշյա հեղափոխության, սերտ կապված են եղել արցախյան հիմնախնդրի հետ: Երբ Հայաստանն անկախանում էր, Արցախի ազատամարտն էր, որ հայ ժողովրդին ոտքի հանեց և հռչակեց իր անկախությունը:

    1998 թվականին տեղի ունեցած ներպալատական հեղաշրջումը, երբ Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնի ուժերի ճնշման ներքո հրաժարական տվեց, անմիջականորեն կապվում էր Արցախի հետ: Ուժայինները՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, Տեր-Պետրոսյանին հեռացրին իշխանությունից, համարելով, որ ՀՀ առաջին նախագահը Արցախի հարցում գնում է զիջումների:

    Հենց 1998 թվականից և հատկապես 1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանն ու Սարգսյանը իրենց իշխանությունը պահել են ամեն օր Արցախի հարցը շահարկելով:

    Քոչարյան-Սարգսյան կլանը իր պաշտոնավարման 20 տարիներին Հայաստանը դարձրել էր քրեապետություն՝ թալան, կոռուպցիա, մենաշնորհներ, աղքատություն, արտագաղթ, անպատժելիություն, մի խոսքով՝ գաղջ մթնոլորտ:

    Փաշինյանն իշխանության եկավ առանց Արցախի հարցը շահարկելու, չնայած այն հանգամանքին, որ սերժսարգսյանական եւ քոչարյանական մանկլավիկները առավոտից երեկո կեղծ լուրեր էին տարածում՝ իբր Փաշինյանը եկել է հողերը հանձնելու: Հիմա, երբ պարզ է, որ առանց ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման գալիք ընտրություններից հետո հեղափոխություն իրականացրած թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ գալու է իշխանության, Քոչարյան-Սարգսյան զույգից սնվող մի շարք ուժեր դարձյալ շահարկում են Արցախի հարցը՝ փորձելով սրել Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ արհեստականորեն բացելով հայաստանցի-ղարաբաղցի թեման։

    Բնական է, անազատություն տանող ճանապարհին գտնվող Ռոբերտ Քոչարյանն ու նախորդ ռեժիմի մեծ մասը, որոնք սրտի դողով պատժի են սպասում, փորձում են հասնել ռևանշի՝ օգտագործելով Շարմազանովին, Աշոտյանին ու Վիգեն Սարգսյանին:

    ՀՀԿ-ի այս եռյակը դարձել է Քոչարյան-Սարգսյան զույգի կողմից իրականացվող ահաբեկչության կույր փամփուշտը:  Նրանք չեն էլ հասկանում, որ  գործիք են դարձել մի ազգադավ ու նենգ ծրագրի:


    scroll to top