Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
22°
Home » Լուրեր » ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

Մարտ 20, 2017 14:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

76863_b

 

Մարտի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի տնօրեն (BPPS) Մագդի Մարտինեզ-Սոլիմանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց աղետների ռիսկի կառավարման շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցության ընդլայնումը: Կողմերը մասնավորապես քննարկեցին համատեղ աշխատանքի խորացումն ու ծրագրերի մշակումը աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման բնագավառում, ինչպես նաև՝ հումանիտար ականազերծման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացում անօդաչու թռչող սարքերի կիրառման հիմնահարցերում:

Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դերակատարումը՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով, որը միակն է տարածաշրջանում:

ՄԱԶԾ ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատեցին Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման նպատակով ՀՀ կառավարությանն աջակցելու ՄԱԶԾ հանձնառությունը:

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ հյուրերն ԱԻ նախարարի հետ այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքներին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top