Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ԱԻՆ աշխատակիցները հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ են դարձել

    ԱԻՆ աշխատակիցները հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ են դարձել

    Մայիս 19, 2017 17:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    AIN

    Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է նախարարության  հաշմանդամություն ունեցող 9 աշխատակցի, ովքեր մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին:

    Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցողների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում:

    ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձևերում՝ բասկետբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձևերում, ինչպես նաև՝ 1 արծաթ և 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձևում:

    Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանն իր խոսքում կարևորել է հաշմանդամություն ունեցողների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս է հայտնել, որ նվաճումները կլինեն շարունակական:

    «Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլև՝ մարզադաշտում: Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները և կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը», – եզրափակել է Դ. Տոնոյանը:

    ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաև դրամական պարգևներ:

    Նման թեմաներ

    scroll to top