Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » ԱԻՆ աշխատակիցները կիսվել են իրենց փորձով

ԱԻՆ աշխատակիցները կիսվել են իրենց փորձով

Սեպտեմբեր 13, 2017 16:59 Լուրեր A+ / A-

29797_b

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հոգեբանական ծառայությունը սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացրեց «Ինքնասպանություն. տեսակներ, դրդապատճառներ, կանխարգելման ուղիներ» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին ներկա էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ:

Սեմինարին ներկա էին նաև ծառայության ընթացքում այս խնդրին առնչվող փրկարարներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցների կողմից ստացան գործնական խորհուրդներ:

Քննարկվեցին նաև աշխարհում և ՀՀ-ում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Սեմինար-քննարկման շրջանակներում ներկայացվեցին ինքնասպանության տեսակները, հիմնական դրդապատճառները, նախանշանները, ինքնասպանության հակված առավել խոցելի խմբերը, ինքնասպանության մասին հասարակության մեջ տարածված կարծրատիպերը, ինչպես նաև՝ ինքնասպանությունների վերաբերյալ համաշխարհային և ՀՀ ԱԻՆ վիճակագրությունը։

ՀՀ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը գործում է 2014 թվականից: Ըստ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) տվյալների՝ ինքնասպանության մեծամասամբ դիմում են տղամարդիկ, իսկ առավել խոցելի տարիքային խումբը կազմում են 40 տարեկանից բարձր մարդիկ: Վիճակագրական տվյալներով՝ 2017թ. մինչ այսօր ՃԿԱԿ-ում ստացվել է ինքնասպանության փորձերի մասին 277 ահազանգ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top