Գլխավոր Լուրեր ԱԻՆ աշխատակիցների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն Սևանա լճի ափին (տեսանյութ)

ԱԻՆ աշխատակիցների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն Սևանա լճի ափին (տեսանյութ)

5
0

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և Երկրապահ կամավորական միության նախաձեռնությամբ՝ գերատեսչության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաները հուլիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Սևանա լճի ափին:

Այսօր ԱԻՆ շարահրապարակից 8-15 տարեկան 72 երեխաներ ուղևորվեցին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ անտառային գոտու հատվածում տեղակայված պատանի երկրապահների ուսումնավարժական և հանգստյան ճամբար:

Մեծ ոգևորությամբ անմոռանալի ժամանցի օրերին սպասող երեխաներին բարի և անվտանգ հանգիստ մաղթեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող երեխաներին հագեցած ամառային արձակուրդ և անմոռանալի հանգիստ է սպասվում բնության գրկում: