Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում

    ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում

    ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում
    Ապրիլ 16, 2018 20:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

    ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ստուգումներ են սկսվել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի շինության տարածքում:
    Ստուգման արդյունքում ընկերությանը կտրվեն կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերը հանձնելուց որոշ ժամանակ հետո կիրականացվի կրկնակի ստուգայց, և եթե պարզվի, որ թերությունները վերացված չեն, այդ դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի:
    Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:

    Նման թեմաներ

    scroll to top