Գլխավոր Լուրեր ԱԻՆ. Երևանում ու երեք մարզերում սպասվում է քամու ուժգնացում

ԱԻՆ. Երևանում ու երեք մարզերում սպասվում է քամու ուժգնացում

1
0

Հանրապետության տարածքում  օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում էլ օգոստոսի  9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։