Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » «Աջ ղեկ»-ի անդամները հերթական ակցիան են անցկացնում

    «Աջ ղեկ»-ի անդամները հերթական ակցիան են անցկացնում

    «Աջ ղեկ»-ի անդամները հերթական ակցիան են անցկացնում
    Փետրվար 4, 2018 15:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր  ավտոշուկայի հարակից տարածքում իրազեկման ակցիա են կազմակերպել, որին կհաջորդի ավտոերթ։  Ակցիայի մասնակիները մեքենաներով կշարժվեն Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք։

    Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման էր դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018թ.-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

    Նախաձեռնողներից Արա Մելիքջանյանը նշում է, որ իրենց գլխավոր պահանջը ավելի երկար ժամանակ ունենալն է,-« եթե մեր պահանջը չկատարվի, բաց նամակով կդիմենք նախագահին, նա սահմանադրության երաշխավորն է»:

     

    scroll to top