Գլխավոր Լուրեր Աջակցենք և փրկենք 18-ամյա Լևոն Դավթյանին

Աջակցենք և փրկենք 18-ամյա Լևոն Դավթյանին

9
0

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջևան գյուղի 18-ամյա բնակիչ Լևոն Դավթյանը, ով բառացիորեն պատրաստվում էր առաջիկա շաբաթներին որպես զինակոչիկ մեկնել պարտադիր զինծառայության, ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

Լևոնի մոտ ախտորոշվել է Գիյեն-Բարեի սինդրոմ (Guillain–Barré syndrome- GBS, հիվանդության նկարագրությանը կարելի հանրամատչելի ծանոթանալ նաև Վիկիպեդիայում, որը դրսևորվում է իմունային համակարգի հարուցած արագ վրա հասնող մկանային թուլությամբ և ծայրամասային նյարդային համակարգի պարալիզացմամբ: Լևոնն այլևս ոչ միայն ունակ չէ շարժել ձեռքերը, ոտքերը, անգամ՝ թարթել կոպերը, այլ նաև՝ շնչել, ինչի պատճառով հենց Երևան տեղափոխվելու հաջորդ օրերից միացվել է արհեստական շնչառության ապարատ:

Բժիշկ նյարդաբանները ցուցում են տվել, որպեսզի պլազմոֆերեզի և հորմոնային բուժման նշանակված կուրսը ուղեկցվի նաև ավստրիական արտադրության Օկտագամ դեղամիջոցի ներարկմամբ, որը թանկարժեք է ու անհասու Լևոնի՝ շատ համեստ ապրող ծնողների համար: Լևոնի համար նշանակվել է Օկտագամի 5 օրվա կուրս, մեկ օրվա համար՝ 10-11 ամպուլա (հաշվարկվում է հիվանդի քաշով՝ 1 կգ քաշի համար 0,4 գրամ, Լևոնի քաշը 68-70 կգ է): Արված հաշվարկների համաձայն՝ ամեն օրվա համար պահանջում է 1 միլիոն 22 հազար դրամ, իսկ ողջ կուրսի համար՝ 5 միլիոն 150 հազար դրամ: Այդքան չարժե նույնիսկ սահմանամերձ գյուղում գտնվող նրանց տունը….Ցավոք, նշված դեղամիջոցը կամ դրա ձեռքբերումը ներառված չէ պետպատվերով տրամադրվող դեղորայքի ցանկում:

Մեկ այլ կարևոր խնդիր էլ կա՝ նշված դեղորայքը կարող է օգտագործվել բացառապես որոշակի ժամանակահատվածում՝ առաջիկա 10 օրերին, քանզի, բժիշկների հավաստմամբ, դրանից հետո այն օգտակար չի լինի այնպես, ինչպես այս օրերին: Առաջին օրվա համար Լևոնի հարազատները կարողացել են հավաքել գոնե մեկ օրվա գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ ու այսօրվանից (26.05.2019թ.) Լևոնին ներարկել են առաջին կուրսը: Որքան էլ հարազատները շարունակում են դրամահավաքը իրենց նեղ միջավայրից, ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԿԱՆ Է ՎԱՎՂՎԱ ՈՒ ՄՅՈՒՍ 3 ՕՐԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ ԿՈՒՐՍԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Լևոնի ապաքինման համար հույս է ներշնչում նրա տարիքը, այլ հիվանդություններ չունենալը, թեպետ ծայրահեղ, բայց վիճակի կայուն մնալն ու վերջին օրերին շատ փոքրիկ դրական փոփոխությունները:

Լևոնին խնամող մոր, հարազատների խնդրանքով այսօր իմ անունով /հարազատները Տավուշում են, իսկ մայրը՝ անընդհատ նրա կողքին/ բացվել է դրամային, դոլարային, եվրոյի և ռուսական ռուբլու հաշվեհամար Ամերիա բանկում, իսկ հարազատ հորեղբորը տրվել է հաշվի տնօրինման լիազորագիր:

Բանկ՝ AMERIA BANK

Հաշվի անունը՝ Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի / Styopa Safaryan
Հաշվեհամարները՝
AMD 15700 54269840100
USD 15700 54269840101
EUR 15700 54269840146
RUB 15700 54269840158

Ռուսական ռուբլով WIRE TRANSFER-ի համար

Банк получателя; РАО SBERBANK, MOSKVA, БИК 044525225, К/С 30101810400000000225, ИНН 7707083893
Получатель: ЗАО Аемриабанк, Ереван, Армения, К/С 30111810900000000371
Детали Платежа: Для кредитования на счет: 1570054269840158

ԱՄՆ դոլարով WIRE TRANSFER-ի համար

Intermediary: CITIBANK NA, NEW YORK
SWIFT (BIC): CITIUS33
Beneficiary’s Bank: AmeriaBank, Yerevan
SWIFT (BIC) ARMIAM22
Beneficiary’s Account: 1570054269840101
Beneficiary’s Name: Styopa Safaryan

Եվրոյով WIRE TRANSFER-ի համար

Intermediary: COMMERZBANK AG< FRANKFURT
SWIFT (BIC): COBADEFF
Beneficiary’s Bank: AmeriaBank, Yerevan
SWIFT (BIC) ARMIAM22
Beneficiary’s Account: 1570054269840146
Beneficiary’s Name: Styopa Safaryan

Հավելենք, որ մուտք հաշվին կարող եք կատարել ցանկացած վճարային տերմինալով և համակարգերով(idar, upay և այլն ) անմիջապես հաշվին է նստում