Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աջակցում ենք Հայաստանում դատական համակարգի ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն

    Աջակցում ենք Հայաստանում դատական համակարգի ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն

    Աջակցում ենք Հայաստանում դատական համակարգի ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն
    Մայիս 20, 2019 18:31 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից։

     «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- նշում են դեսպանատնից։

    scroll to top